Search in for of the words  

 

About this collection

Ազգային գրադարանի հայերեն Հմայիլների հավաքածուն իր մեծությամբ 4-րդն է աշխարհում` Մաշտոցյան Մատենադարանից, Էջմիածնի Մայր Տաճարի և Վենետիկի Մխիթարյանների միաբանության հավաքածուներից հետո: Այստեղ պահվում են 13 տպագիր և 1 ձեռագիր Հմայիլներ:

Հայ հնատիպ գրքի պատմության մեջ իրենց ձևով և բովանդակությամբ առանձնանում են Հմայիլները: Հմայիլներն ունեն պահպանիչ-բուժիչ նշանակություն. Այն կախարդական աղոթքներով պատրաստված մի առարկա է, որը կրողին պահպանում է այլևայլ փորձանքներից: Բառը ծագում է պահլավերեն humav (օրհնյալ) բառից:

Որպես կանոն` հմայիլներն սկսվում են Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ի հատվածով և ունեն Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատությունից հատվածներ:

Հնատիպ հմայիլները զարդարում են սուրբգրային թեմաներով ստեղծված պատկերներ և առանձին սրբերի պատկերներ:

How to find information in the Հմայիլներ (Phylacteries) collection

There are 2 ways to find information in this collection:

  • search for particular words that appear in the text by clicking the Search button
  • browse documents by Տարեթիվ by clicking the Տարեթիվ button